Հաիթիի վարչապետը վառելիքի ճգնաժամ հրահրող ավազակախմբերին անվանել է ժողովրդի թշնամիներ

Հաիթիի վարչապետը վառելիքի ճգնաժամ հրահրող ավազակախմբերին անվանել է ժողովրդի թշնամիներ

 Հայիթիի վարչապետ Արիել Անրին բենզինի մատակարարումն արգելափակող և վառելիքի ճգնաժամ հրահրող զինված խմբավորումներին ժողովրդի թշնամիներ է որակել և ասել, որ նրանք, այնուամենայնիվ, պատասխան կտան իրենց գործողությունների համար։

«Յուրաքանչյուր ոք, ով պատանդ է վերցնում Հաիթիի ժողովրդին, ահաբեկում է բնակչությանը, աջակցում է ավազակներին, օգնում է նրանց գտնել զենք և զինամթերք, նրանք, ովքեր օգտագործում են դրանք երկրում գործունեությունը արգելափակելու համար, Հաիթիի ժողովրդի թշնամիներն են», - ասել է վարչապետը: 

Երեքշաբթի բանդայի ղեկավարները պահանջել են Անրիի հրաժարականը՝ որպես ճանապարհի բացման պայման։

 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով՝ ճգնաժամն արդեն հանգեցրել է 50 առողջապահական կենտրոնների աշխատանքի դադարեցմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում