Վրաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում այսօր ժամը 08:00-ին բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասերը: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Հանրապետության բնակիչները պետք է ընտրեն 20 մունիցիպալիտետների, այդ թվում՝ հինգ խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին։ Բացի այդ, պատգամավորներ կընտրվեն 24 մեծամասնական ընտրատարածքներում։

Այս ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկը լինելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը։ Այս պաշտոնին հավակնում են Վրաստանի մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Կախա Կալաձեն և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։ Առաջին փուլում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, Կալաձեն հավաքեց 45%, իսկ Մելիան՝ 34%:

Ընտրությունների օրը կգործի ավելի քան 1,8 հազար ընտրատեղամաս։ Ընտրությունները կայացած են համարվելու ցանկացած մասնակցության դեպքում։ Քվեարկության առաջին նախնական արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակվելուց մի քանի րոպե անց։

ԿԸՀ-ն առաջին տվյալները կհրապարակի կեսգիշերին մոտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում