«Բավարիան» առաջարկ չի ստացել Ալկանտարայի վերաբերյալ
«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ապագան առաջվա պես անորոշ է։ Ֆուտբոլիստն ուզում է հեռանալ թիմից, բայց ակումբն առայժմ ոչ մի առաջարկ չի ստացել խաղացողի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։
«Բանակցություններ ենք ունեցել Տյագուի հետ։ Դրանք դրական ընթացք են ունեցել Սալիհամիջիչի հետ շփման ժամանակ, բայց նա արդեն ասել է, որ ինչ-որ նոր բան է ուզում փորձել նախքան կավարտի կարիերան։ Դեռևս ոչ մի ակումբ մեզ հետ չի կապվել։ Չգիտենք արդյոք նա համաձայնության եկե՞լ է նոր ակումբի հետ, թե՞ ոչ, բայց «Բավարիան» նրա ու նրա գործակալի հետ կապ է պահում։
Դեռևս որոշում չենք գտել։ Ուզում ենք երկարաձգել պայմանագիրը։ Տեսնենք, թե ինչ կստացվի»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
29-ամյա իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել ֆուտբոլիստի հետ։
Կարծիքներ