Երևանյան լճում դի է հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 25-ին, ժամը 17։58-ին տեղեկություն է ստացել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները դին դուրս են բերել լճից։
Կարծիքներ