Եթե համաձայնություն ձեռք բերվի, աստեղ կլինեն միայն հաղթողներ, հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը. Քրիստիան Դանիելսոն
Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթողներ կամ պարտվողներ չեն լինի, կլինեն միայն հաղթողներ, և հիմնական հաղթողը կլինի վրացի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը, փոխանցում է 1tv.ge-ն։
Դանիելսոնի խոսքով՝ մարտի 29-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը բարդ հարցերի լուծման ուղիներ գտնելն էր:
«Ես հանդիպեցի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նախապատրաստվեյինք մարտի 30-ին կայանալիք հանդիպմանը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ: Նպատակն էր գտնել ամենաբարդ խնդիրները լուծելու ուղիները, ժողովրդավարությունը պետք է հաշվի առնի տարբեր կուսակցությունների շահերը: Դա նշանակում է փոխզիջում բոլոր կողմերի համար: Ընթացքում ես կուսակցության առաջնորդներին ասացի, որ վաղը (այսինքն՝ արդեն այսօր-խմբ․) տեքստը կդնեմ սեղանին: Նպատակը ապագայի կայուն շրջանակ ստեղծելն է: Նաև կգտնվի վստահության պակասը հաղթահարելու միջոց: Այս առաջարկը կքննարկի համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընտրական գործընթացի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար: Վերջապես, կողմերին մնում է պատասխանատվություն ստանձնել և ստորագրել այդ փաստաթուղթը: Սա առաջնորդների համար ժողովրդավարական հասունություն ցուցաբերելու հնարավորություն է: Կցանկանայի հիշեցնել, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթող կամ պարտվող չի լինի: Կլինեն միայն հաղթողներ, իսկ հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը», -հայտարարել է Դանիելսոնը:
Կարծիքներ