Քնի պակասը զրկում է դրական էմոցիաներից
Քնի նույնիսկ աննշան պակասը կարող է լուրջ ազդել մարդու վիճակի վրա:
Նորվեգացի գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասն անդրադառնում մարդու վրա:
Նրանք գիտափորձ են արել 52 առողջ կամավորների մասնակցությամբ՝ 18-35 տարեկան:
11 օր շարունակ նրանց քնի ռեժիմը հսկել են գիտնականները:
Կամավորները մեկ շաբաթվա ընթացքում քնել են սովորական ռեժիմով: Սակայն վերջին երեք օրերի ընթացքում պառկել են քնելու սովորականից երկու ժամ ուշ, արթնացել իրենց սովորական ժամին:
Առավոտյան մասնագետները թեստավորել են նրանց տրամադրությունն ու կենտրոնանալու կարողությունը: Կամավորներին արգելվել է նախքան թեստավորումը սուրճ կամ որեւէ այլ բան խմել:
Արդյունքում պարզվել է, որ երեք օր սովորականից քիչ քնելու հետեւանքով մասնակիցների՝ ուշադրության կենտրոնացումը նվազել է: Նվազել են նաեւ դրական էմոցիաները:
Գիտափորձը պարզել է, որ քնի պակասը ազդում է մարդու էմոցիոնալ ֆոնի վրա: Իսկ եթե քնի պակասը տեւական բնույթ է կրում, դա կարող է հանգեցնել սթրեսի:
Կարծիքներ