Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի համար առաջարկվել է Իվան Բաղմանյանի թեկնածությունը
Բարձրագույն դատական խորհրուրդը հուլիսի 13-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Իվան Զավենի Բաղմանյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Իվան Զավենի Բաղմանյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Իվան Զավենի Բաղմանյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Կարծիքներ