Չինաստանում տղամարդը դանակով ներխուժել է հիվանդանոց, հարձակվել մարդկանց վրա եւ ինքնասպան եղել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի հիվանդանոցում հարձակման հետեւանքով 2 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեյլունցզյան նահանգից 35-ամյա տղամարդը դանակով ներխուժել է հիվանդանոց, հարձակվել մարդկանց վրա:
Հաղորդվում է, որ տղամարդն ավելի վաղ բուժում է անցել այդ հիվանդանոցում:
Հարձակումից հետո նա ինքնասպան է եղել, նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, հետաքննություն է ընթանում: Տուժածներին, որոնց թվում է մեկ բժիշկ, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:
Կարծիքներ