Նուր-Սուլթանում վերականգնվել է լարային ինտերնետի հասանելիությունը
Լարային ինտերնետ հասանելիությունը, որը երկուշաբթի օրվանից բացակայում էր Նուր-Սուլթանում, վերականգնվել է երեքշաբթի օրը։ Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, շարժական ինտերնետին միանալը դեռևս անհնար է։
Ինտերնետ հասանելիությունը քաղաքում արգելափակվել էր նախօրեին տեղական ժամանակով մոտավորապես 19:00-ին, սակայն բջջային կապը համեմատաբար կայուն էր գործում: Ժամը 23:00-ից մինչև 07:00-ն Նուր-Սուլթանում գործում է պարետային ժամ:
Երկուշաբթի օրը Նուր-Սուլթանում ժամանակավորապես վերականգնվել է նաև բջջային ինտերնետի հասանելիությունը, որը բացակայում էր արդեն մի քանի օր։
Կարծիքներ