Կամո Հովհաննիսյանն ակումբի կազմում չի մեկնի Բաքու
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի անդամ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու:
Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Կայրաթ»-ը կհյուրընկալվի ադրբեջանական «Կարաբախ»-ին: Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի «Կարաբախ»-ի հետ խաղին:
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի H խմբում «Կայրաթ»-ն անցկացրած երկու խաղերից հետո 3-րդն է:
Կարծիքներ