Թուրքիայում պնդում են, թե իրանցի լրտեսների են բացահայտել

Թուրքիայում պնդում են, թե իրանցի լրտեսների են բացահայտել

Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրները, հղում անելով անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։

Ըստ տեղեկության` վերոնշյալ խմբի անդամները ձերբակալվել են Թուրքիայում գտնվող իրանցի նախկին զինվորականին ապօրինի ճանապարհով հայրենիք տեղափոխելու փորձի պահին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում