Համավարակի հետևանքները կզգացվեն դեռ տասնամյակներ. ԱՀԿ ղեկավար

Համավարակի հետևանքները կզգացվեն դեռ տասնամյակներ. ԱՀԿ ղեկավար

Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի հետևանքներն ու դրա առաջացրած ճգնաժամերը կզգացվեն տասնամյակների ընթացքում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ առողջապահության վիրտուալ գագաթնաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Համավարակն առաջացրել է ոչ միայն առողջապահական ճգնաժամ, այլև տնտեսական և սոցիալական ճգնաժամեր, նշել է Գեբրեյեսուսը: Նա հավելել է, որ որոշ երկրներում, կորոնավիրուսի տարածման ֆոնին, նկատվում է նաև քաղաքական ճգնաժամ:

Միևնույն ժամանակ, կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ համավարակը հնարավոր չէ հաղթահարել «մասնատված աշխարհում», և իրավիճակի քաղաքականացումը միայն խորացնում է այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում