ԱՄՆ-ն սկսեց.ահաբեկիչների առաջնորդների է ոչնչացրել.խնջույքի էին հավաքվել թուրք-սիրիական սահմանի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդների խմբի վրա, երբ վերջինները հանդիպում են անցկացրել Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակայքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեթ Ռիորդանը:
Ընդ որում, նա չի պարզաբանել, թե քանի մարդ է սպանվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ ««Ալ-Քաիդա»-ի այս առաջնորդների չեզոքացումը խաթարելու է ահաբեկչական կազմակերպության՝ հետագայում գլոբալ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու հնարավորությունը, որոնք սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին, մեր գործընկերներին և անմեղ քաղաքացիական անձանց»,- ասվում է Ռիորդանի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության, հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից, ինչի արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ այն զինյալը, որը նախկինում պատասխանատու է եղել «Իսլամական պետության» շարքերում անվտանգության համար: Զոհերի թվում նաև մեկ քաղաքացիական անձ կա, մի քանի մարդ վիրավորվել է: Հարվածը, ըստ իրավապաշտպանների, հասցվել է այն ժամանակ, երբ զինյալները խնջույքի էին հավաքվել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Սալքին քաղաքին հարակից Ջաքարա գյուղում:
Կարծիքներ