Դոլարի փոխարժեքը հատեց 485 դրամի սահմանը. Եվրն 2 օրում թանկացել է 9 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 23-ին, կազմել է 485.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.43 դրամ (աճել է 3.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.60 դրամ (աճել է 3.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.82 դրամ (նվազել է 0.01 դրամով)։
Նշենք, որ նախօրեին եվրոն թանկացել էր ավելի քան 5,5 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 347 դրամ, ոսկի՝ 28,895.99 դրամ, պլատին՝ 13,914.5 դրամ:
Կարծիքներ