Երեք օգտակար մթերք, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպաշերտերից
Վիսցելար ճարպը ճարպային կուտակումների այն տեսակն է, որը տեղակայված է լինում որովայնի խոռոչում։ Այս ճարպաշերտերը համարվում են ամենավտանգավորը, քանի որ շատ մոտ են գտնվում կենսական նշանակություն ունեցող օրգաններին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վիսցելար ճարպն արտազատում է ռետինոլը կապող սպիտակուց, որը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ կայունությունն ու կարող է դառնալ գլյուկոզայի նկատմամբ անհանդուրժողականության կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման պատճառ։ Բացի այդ, որովայնի հատվածում մեծ քանակությամբ ճարպաշերտերի կուտակումը կարող է բարձրացնել նաև կրծքագեղձի քաղցկեղի, ուղիղ աղիքի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների ու թուլամտության զարգացման հավանականությունը։
Նման լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել որովայնի ճարպաշերտերից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն պայքարել այս խնդրի դեմ
Հավկիթ
հավկիթը սպիտակուցի հիանալի աղբյուր է, որն օգնում է խուսափել քաղցի զգացումից ու սննդի չարաշահումից։ Գիտնականները համեմատել են նախաճաշին հավկիթի և նույն կալորիականությունն ունեցող բլիթի օգտագործման ազդեցություններն ու պարզել, որ նախաճաշին երկու հատ հավկիթ ուտելու և սննդակարգի ընդհանուր կալորիականությանը հետևելու դեպքում մարդկանց հաջողվում է ազատվել 65 տոկոսով ավելի շատ քաշից, քան բլիթ ուտելու դեպքում։
Հումուս
Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար հումուս օգտագործող մարդիկ սովորաբար ավելի լավ կազմվածք են ունենում։ Գիտնականները պարզել են, որ հումուսի սիրահարները 52 տոկոսով ավելի շատ մանրաթելեր են օգտագործում, 13 տոկոսով ավելի շատ օգտակար պոլիչհագեցած ճարպեր և 20 տոկոսով ավելի քիչ շաքար։ Արդյունքում այս ուտեստի սիրահարների գոտկատեղը ութ տոկոսով ավելի նեղ է լինում, քան այն մարդկանց գոտկատեղը որոնք հազվադեպ են հումուս ուտում։
Նեխուր
Այս պարզ ու հասանելի մթերքն արդյունավետ կերպով պայքարում է որովայնի հատվածում ճարպերի կուտակման դեմ։ Նման ազդեցությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ մանրաթելերի, ջրի, էլեկտրոլիտների, վիտամին С-ի և կալցիումի պարունակությամբ։ Նեխուրը մարսելու համար օրգանիզմը բավական շատ էներգիա է վատնում, ինչը խթանում է նյութափոպանակության, մարսողության ու օրգանիզմից վերամշակված ճարպի դուրսբերման գործընթացը։ Առավել լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նեխուրն ուտել հում վիճակում։
Կարծիքներ