Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ը հայտնվել է մայթին, կա 2 վիրավոր

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ը հայտնվել է մայթին, կա 2 վիրավոր

Հուլիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Ս. Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Մանուկյանի վարած «Lada» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ահարոն Ահարոնյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից, սակայն, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ըստ աղբյուրի, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում