ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղ և գործադիր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայի տարածքում:
Նախարարին են ներկայացվել կորոնավիրուսային հիվանդության վերահսկման, ինչպես նաև նմուշառման գործընթացի, հետազոտությունների կազմակերպման աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Կարծիքներ