«Երեխայի ամրակապումը չպետք է կամավոր քայլ լինի»․ ահազանգ՝ ողբերգական ավտովթարից հետո. Հասմիկ Հակոբյան

 «Երեխայի ամրակապումը չպետք է կամավոր քայլ լինի»․ ահազանգ՝ ողբերգական ավտովթարից հետո. Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյանը գրել է.

Ցավոք, հիվանդանոցում մահացավ երեկ Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ծանր ավտովթարից տուժած երեխաներից մեկը, իսկ մյուսների վիճակը շարունակում է մնալ ծանր։

Իհարկե ճանապարհատրանսպորտային պատահարներից ոչ մեկս ապահովագրված չենք, բայց դրանց հետևանքներն ուղղակիորեն կախված են անվտանգության կանոնները պահպանելուց։ Եթե երեխաները լինեին ամրակապված կամ մանկական հատուկ նստատեղերում (car seat), անդառնալի ելքից, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլիներ խուսափել։

Այսօր Հայաստանում մեքենայի մեջ երեխաների անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունը փաստացի ձևական բնույթ է կրում։ Սա լուծելու համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, թե՛ օրենսդրական խստացում՝ տուգանքների բարձրացում, թե՛ խիստ վերահսկողություն:

Ավտոմեքենայում երեխայի ամրակապումը չպետք է կամավոր քայլ լինի։

Շուտափույթ առողջացում վիրավոր երեխաներին:

Հ.Գ. Լուսանկարը՝ գեներացված է արհեստական բանականությամբ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում