Չկա՞ մեկը, որ դաշնակցական այդ տիկնոջը հուշի, որ գրելուց ու խոսելուց առաջ նախ մտածել է պետք․ Բաղդասարյան

Չկա՞ մեկը, որ դաշնակցական այդ տիկնոջը հուշի, որ գրելուց ու խոսելուց առաջ նախ մտածել է պետք․ Բաղդասարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Քրիստինե Վարդանյանի՝ Կիրանցում կայացած ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի հետ կապված գրառմանը։

«Իսկ չկա՞ մեկը, որ դաշնակցական այդ տիկնոջը հուշի, որ գրելուց ու խոսելուց առաջ նախ մտածել է պետք։ Վստահեցնում եմ՝ դա հենց իր շահերից է բխում»,- գրել է Բաղդասարյանը։

Ավելի Վաղ Քրստինե Վարդանյանը սոցցանցի իր էջում ՔՊ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Կիրանցի ընտրությունների վերաբերյալ հրապարակման սքրինշոթն էր տեղադրել՝ մասնավորապես գրելով․ «Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում