Ստուգայց մարտական հենակետերում
1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ստուգել մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել դիրքերի և հենակետերի ավագներին, զրուցել զինծառայողների հետ նրանց հետաքրքրող խնդիրների շուրջ։
Կարծիքներ