Իլոն Մասկը ընտանեկան լուսանկար է հրապարակել սիրելիի և որդու հետ (լուսանկար)

Իլոն Մասկը ընտանեկան լուսանկար է հրապարակել սիրելիի և որդու հետ (լուսանկար)

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ուրախացրել է երկրպագուներին՝ սիրելիի և իրենց գրեթե մեկամյա որդու հետ լուսանկար հրապարակելով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ գեղեցիկ ընտանեկան լուսանկարը գործարարը հրապարակել է սոցցանցում:

Ըստ լուսանկարի տվյալների՝ այն արվել է Տեխասում` մարտի 8-ին: Ինչպես հայտնի է, գործարարը մտադիր է նախանգում հիմնել Starbase կոչվող քաղաքը:

Մասկի և երգչուհի Գրայմսի (Քլեր Էլիս Բուշե) հարաբերությունների մասին հայտնի էր դարձել 2018 թվականին, երբ զույգն առաջին անգամ միասին ներկայացել էր Met Gala հանրային միջոցառմանը: 2020 թվականի մայիսին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: Մասկը որդուն տվել է X Æ A-12 անունը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում