Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը երեկոյան
ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում 31-ի ցերեկը, oգոստոսի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի
ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և
Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի
ցերեկը, 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Կարծիքներ