Երևանի ավագանին որոշել է քանդել Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը

Երևանի ավագանին որոշել է քանդել Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը

Երևանի ավագանին որոշում է կայացրել քանդել Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության առաջացել է Երևան քաղաքի Գյուրջյան-Քոչարյան փողոցների հատման ինչպես երթևեկելի հատվածով այնպես էլ հետիոտնի մայթով ազատ և անվտանգ տեղաշարժը ապահովելու և Գյուրջյան փողոցի տվյալ հատվածի արտաքին տեսքը բարեկարգելու համար:

Նախագիծը ներկայացրեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում