Հունաստանում ականատեսները տեսանկարահանել են զբոսաշրջային նավի վրա բռնկված խոշոր հրդեհը

Հունաստանում ականատեսները տեսանկարահանել են զբոսաշրջային նավի վրա բռնկված խոշոր հրդեհը

Հունաստանում խարսխված MSC Lirica զբոսաշրջային նավը հրդեհվել է: Ըստ NewsIt-ի, այդ պահին նավում է գտնվել միայն անձնակազմը: Ինչպես պարզվել է, բռնկումը տեղի է ունեցել թիավարվող նավակների տարածքում:

Հայտնի է, որ նավը գտնվում է հունական Կերկիրա քաղաքի նավահանգստում՝ համանուն կղզում:

Հունվարի 30-ից նավը գտնվել է նավահանգստի ձմեռային կայանատեղիում: Նավի բռնկման պատճառները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում