Ռոբերտ Դաունի-կրտսերն առաջադրվել է «տարվա վատագույն դերասան» անվանակարգում
Հայտնի են դարձել «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդները: 2020 թվականի վատագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն «365 օր»-ը, ինչպես նաև «Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը»: Ցուցակում են հայտնվել նաև «Անկասկած ապացույց», «Ֆանտազիայի կղզի» և «Երաժշտություն» ֆիլմերը:
Գլխավոր անհաջողակները հայտնի կդառնան «Օսկար»-ի հանձնման նախորդ օրը՝ ապրիլի 24-ին:
Դերասանների շրջանում ուշադրություն է գրավում հոլիվուդյան գլխավոր աստղերից մեկի՝ Ռոբերտ Դաունի-կրտսերի ցուցակում հայտնվելը, որը խաղացել է «Դոկտոր Դուլիթլի զարմանահրաշ ճանապարհորդությունը» ֆիլմում: Ցուցակում են ընդգրկվել նաև Մայք Լինդելը, Միքելե Մորոնեն, Ադամ Սենդլերը և Դեվիդ Սփեյդը:
Աստղեր կան նաև անցած տարվա ձախողակ դերասանուհիների շարքում: Նրանք են Էն Հեթեուեյը, Քեթի Հոլմսը և Քեյթ Հադսոնը: Ցուցակում են նաև Լորեն Լապկուսը և Աննա Մարիա Սիկլուցկան:
Կարծիքներ