Էներգետիկայի բնագավառում ներդրումները հասել են մինչճգնաժամային մակարդակին. ԷՄԳ
Էներգետիկայի բնագավառում գլոբալ ներդրումները 2021 թվականին կավելանան 10 տոկոսով՝ մինչեւ 1,9 տրիլիոն դոլար՝ դրանով իսկ վերադառնալով մինչճգնաժամային մակարդակ, հետեւում Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԱ) հաշվետվությունից, որը հրապաակվել Է հունիսի 2-ին: Ըստ որում առաջին անգամ կիզակենտրոնը փոխադրվել Է ԷլեկտրաԷներգետիկայի կողմն ի վնաս Էներգիայի հանածո աղբյուրների:
Էներգաակտիվների բնագավառում ներդրումներն աճում են արտաքին կոնյունկտուրայի բարելավման ֆոնին: Այսպես, 2021 թվականին Էներգապաշարների գլոբալ պահանջարկը կաճի 4,6 տոկոսով՝ 2020 թվականի 4 տոկոս անկման դիմաց: Ըստ որում, չնայած այն բանին, որ շատ ընկերություններ տակավին բարդ ֆինանսական դրության մեջ են գտնվում ճգնաժամից հետո, ներդրողներն օգտվում են ակտիվ դրամական քաղաքականությունից ենթակառուցվածքի բագավառում ներդրումներ կատարելու համար: Դրա հետ զուգահեռ կապիտալի հոսքերը տեղափոխվում են մաքուր տեխնոլոգիաների կողմը:
Էլեկտրաարտադրության բնագավառում ներդրումները 2021 թվականին ավելացել են 5 տոկոսով՝ մինչեւ 820 միլիարդ դոլար: Ըստ որում ներդրումները նոր արտադող կարողությոնների բնագավառում ամենից հաճախ ուղղորրդվել են դեպի Էներգիայի այլընտրական աղբյուրներ: 2021 թվականին նավթի եւ գազի արդյունահանման բնագավառում ներդրումները նույնպես կաճեն՝ 2021 թվականի արդյունքներով 10 տոկոսով, քանի որ ընկերություններն ուշքի են գալիս անցյալ տարվա ցնցումից: Սակայն դրանք տակավին խիստ ցածր են մինչճգնաժամային մակարդակից: Ըստ որում հիմնական կապիտալ ներդրումները բաժին կընկնեն ազգային նկերություններին, որոնք ձգտում են պահպանել իրենց բաժինը շուկայում:
Ընդհակառակը, մասնավոր ընկերություններն ավելի զուսպ են նավթի-գազի նկատմամբ: 2021 թվականին Էներգետիկայի բնագավառում նրանց ներդրումների բաժինը կկազմի սոսկ 25 տոկոս 2010-ական թվականների կեսերի 40 տոկոսի դիմաց: 2020 թվականի արդյունքներով՝ Էներգիայի հանածո աղբյուրների բնագավաում բոլոր ներդրումների 84 տոկոսը բաժին Է ընկել նավթին եւ գազին, 14,5 տոկոսը՝ ածխին եւ 1,3 տոկոսը՝ ցածրածխածնային պաշարներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ