Հրդեհ Սարի Թաղում

Հրդեհ Սարի Թաղում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 07:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 9-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։48-ին, մարվել՝ 08։03-ին։ Այրվել են տան սանհանգույցի դուռը, կախովի առաստաղը և խոհանոցի գույքը (ընդհանուր՝ 10 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում