Վրաստանի վարչապետը՝ ընտրությունների մասին. Ոչ ոք չի կարող պատկերացնել վերադարձ անցյալին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շաբաթ առավոտյան մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Նա կնոջ հետ քվեարկել է Մտացմինդայի շրջանի թիվ 5 ընտրատեղամասում:
«Նախընտրական միջավայրը, քարոզարշավը բավարարել են ժողովրդավարական բոլոր պահանջներին: Համապատասխանաբար, ես քվեարկել եմ եվրոպական, արեւմտյան պետության օգին, որը կառուցված է ժողովրդավարական արժեքների, արդարության, տնտեսապես ուժեղ հիմքի վրա: Պետությունն ու ժողովուրդը գիտեն ազատության, արժանապատվության գինը: Ես, անկասկած, քվեարկել եմ այն Վրաստանի համար, որն այսօր ավելի լավն է, քան երեկ, եւ վաղը կլինի ավելի լավը, քան այսօր: Եվ, անկասկած, ոչ ոք չի կարող պատկերացնել վերադարձ անցյալին: Ես քվեարկել եմ ապագայի համար»,-ասել է Գախարիան:
Կարծիքներ