Սադիր Ժապարովն ընտրվել է Ղրղզստանի վարչապետ
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները Սադիր Ժապարովին միաձայն ընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է ղրղզական 24.kg լրատվականը:
Խորհրդարանը նույն նիստում միաձայն հաստատել է նաև նոր կառավարության կազմն ու կառուցվածքը: Հոկտեմբերի 6ին Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովն իր պաշտոնից հրաժարական էր
ներկայացրել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի
ցույցերի արդյունքում։ Ցույցերը մեկնարկել են հոկտեմբերի 5ին, որոնց ընթացքում ակտիվիստները
ներխուժել են Բիշքեկի «Սպիտակ տուն»:
Կարծիքներ