Առաքելական եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը. Փաշինյան
«Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ, և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ գործելաոճի մեջ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Փաշինյանը մինչ եկեղեցու և վեհափառի մասին հանրային անդրադարձը փորձե՞լ է առանձին զրուցել կաթողիկոսի հետ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում և ոչ միայն իր: Պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ գործընթաց է սկսվել, և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ ընտրության հարց չէ՝ կտա՞ հրաժարական, թե՞ ոչ, նա պետք է գնա»,- նշել է վարչապետը:


Կարծիքներ