Հայաստանում չկա միանձնյա իշխանություն. իշխանությունը ժողովրդինն է, ինչն անքննելի է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն. իշխանությունը ժողովրդինն է, ինչն անքննելի է. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով»:

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին, և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի, և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում