ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 340 դեպք, որից 127-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ
Հոկտեմբերի 5-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 340 դեպք, որից 127-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 48 հրդեհի, մեկ փլուզման, երկու քարաթափման, հինգ ինքնասպանության փորձի, 11 օձի հայտնաբերման դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 175 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:
Արձանագրվել է թունավորման վեց դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել երեք քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ