Հաքերները գրոհել են Թրամփի նախընտրական արշավի կայքի վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հաղորդել Է իր կայքի վրա կատարված գրոհի մասին:
«Ավելի վաղ այս երեկոյան Թրամփի արշավի կայքը շարքից հանվել Էր, եւ մենք իրավապահ մարմինների հետ աշխատում ենք, որպեսզի պարզենք գրոհի աղբյուրը»,-Twitter-ում հաղորդել Է Թրամփի նախընտրական արշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Թիմ Մերթոուն:
Նա նշել Է, որ չարագործները հնարավորություններ չեն ունեցել որեւԷ գաղտնի տեղեկատվությունից օգտվել:
Կայքի աշխատանքը վերականգնվել Է, հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ