Արծվաբերդի 4 բնակիչներ 2 միլիոն դրամի գողություն էին կատարել Իջեւանում գտնվող խանութից
Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանում գտնվող խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու դեպքը բացահայտվել է ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս բնակիչներ:
Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կարծիքներ