Պորտուգալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 41 հազարը
Պորտուգալիայիում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 323 նոր դեպք է հաստատվել:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պորտուգալիայի Առողջապահության նախարարությանը:
Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 41 հազար 189-ի: COVID-19-ի հետևանքով մահերի թիվը 1561 է:
Պորտուգալիայում կորոնավիրուսից ապաքինվել է 26 հազար 864 մարդ:
Կարծիքներ