Մելանյա Թրամփը ցանկանում է թարմացնել Սպիտակ տան դիմաց գտնվող Վարդերի այգին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաղորդել է Սպիտակ տան դիմաց գտնվող Վարդերի այգին թարմացնելու ցանկության մասին, նշվում է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Վարդերի այգին կփոխի իր տեսքը. այգին նմանվելու է 1962-ի իր նախնական տեսքին, որի հեղինակը Ռեյչել Մելոնն էր։ Աշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը և կիրականացվեն ԱՄՆ լանդշաֆտային դիզայնի առաջատար երկու ընկերությունների՝ Perry Guillot-ի և Oehme, van Sweden & Associates-ի հետ համատեղ։
«Այս պատմական պարտեզի վերականգնումը երկար սպասված նախագիծ է, որը նպատակ ունի բարելավելու Սպիտակ տան ամենանշանավոր տարածքներից մեկը», – հայտարարել են Սպիտակ տանը:
Միացյալ Նահանգների նախագահի կինը նշել է, որ Սպիտակ տան պատմության և գեղեցկության պահպանումը ամերիկյան իդեալների հանդեպ նվիրվածության վկայությունն է։
Կարծիքներ