Նախագահի հրամանագրով Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հետ է կանչվել
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Արմեն Սարդգսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից:
Նախագահի մեկ այլ հրամանգրով Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Եդիգարյանը:
Կարծիքներ