Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին
Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական վերահսկողության տարածքում հայտնված քաղաքացին Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանն է, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Կարծիքներ