Վթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 4 տուժած
Ապրիլի 24-ին՝ ժամը 22:38-ին, ոստիկանության հերթապահ մաս, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար:
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա-ն (ծնված 1988թ.) իր վարած «Նիսան X-Trail» մակնիշի ավտոմեքենայով և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Ս-ն (ծնված 1999թ.) իր վարած «Մերսեդես E 430» մակնիշի ավտոմեքենայով իրար են բախվել:
Պատահարի հետևանքով «Նիսան X-Trail» մակնիշի ուղևորներ Ռ. Բ-ը (ծնված 1981թ.) և Ն. Ն-ը (ծնված 1993թ.) ստացած մարմնական վնասվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Իսկ թեթև մարմնական վնասվածքներ ստացած «Նիսան X-Trail» և «Մերսեդես E 430» ավտոմեքենաների վարորդներին և «Մերսեդես E 430» մեքենայի ուղևոր Ա. Ա-ին (ծնված 1996թ.), փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Կարծիքներ