ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|
tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։
«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։
Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։
Ավելին՝ tert.am-ում
Կարծիքներ