Երկրաշարժ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս. ցնցումները զգացվել են Ճամբարակում և Շորժայում
Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ