Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են,որ Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի և 16-ի ցերեկը սպասվում են անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում մայիսի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Կարծիքներ