ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Օգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Գ.-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Դ.-ին և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում