Բորելը և Բլինկենը հաստատել են Ռուսաստանի դեմ գործողությունները համակարգելու ԵՄ և ԱՄՆ ծրագրերը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են կողմերի մտադրությունը՝ համակարգել գործողությունները Ուկրաինայում իրավիճակի և Ռուսաստանի նկատմամբ մոտեցումները։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է Բրյուսելում՝ հեռախոսազրույցի արդյունքում։
«Բարձր ներկայացուցիչ Բորելը և պետքարտուղար Բլինկենը մերժեցին Եվրոպայում ազդեցության գոտիները վերականգնելու ռուսական նախաձեռնությունը և ընդգծեցին իրենց վճռականությունը՝ շարունակելու ինտենսիվ խորհրդակցությունները այս և այլ հարցերի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև՝ ներկայացնելով ուժեղ, հստակ և միասնական անդրատլանտյան դաշինք»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ