Սպիտակ տունը վերահսկում է Տեխասի սինագոգի պատանդների իրավիճակը․ CNN
Սպիտակ տունը վերահսկում է իրավիճակը Տեխաս նահանգի Քոլեյվիլ քաղաքում, որտեղ շաբաթ օրը անհայտ տղամարդը պատանդներ է վերցրել սինագոգում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Եթերում ցուցադրվում են դեպքի վայրում ոստիկանության և ՀԴԲ-ի աշխատանքի կադրերը։ Ոստիկանության տվյալներով՝ առայժմ ոչ ոք չի տուժել: Հետախուզական ծառայությունները պարզում են ենթադրյալ հանցագործի ինքնությունը.
ABC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ չորս մարդ պատանդ է պահվել, այդ թվում՝ ռաբբի։ Պատանդ վերցնողը, ըստ հեռուստաընկերության, պնդում է, որ ունի պայթուցիկ սարքեր։ ABC-ի փոխանցմամբ՝ ենթադրյալ հանցագործը պահանջում է բանտից ազատել ահաբեկչության համար դատապարտված իր քրոջը։
Կարծիքներ