Ֆրանսիայի նախագահի նախկին օգնականը բողոքարկելու է դատարանի վճիռը
Ֆրանսիայի նախագահի նախկին օգնական Ալեքսանդր Բենալան, որը Փարիզի ուղղիչ դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, այդ թվում՝ երկու պայմանական, կբողոքարկի որոշումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է նրա փաստաբան Ժակլին Լաֆոնը :
Դատարանը Բենալային դատապարտել է երեք տարվա ազատազրկման, այդ թվում՝ երկու պայմանական, մի շարք մեղադրանքներով, որոնք առաջադրվել են 2018 թվականի մայիսի 1-ին ցույցը ցրելուն նրա մասնակցությունից հետո։
Բենալային ընդհանուր առմամբ 12 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ, ոստիկանության միջամտություն և դիվանագիտական անձնագրերի անօրինական օգտագործում։
Կարծիքներ