Հունաստանի վարչապետը դեկտեմբերի 8-ին կայցելի Մոսկվա

Հունաստանի վարչապետը դեկտեմբերի 8-ին կայցելի Մոսկվա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դեկտեմբերի 8-ին կմեկնի Մոսկվա։ ՏԱՍՍ-Ի յս մասին ուրբաթ երեկոյան հաղորդել է հունական «Proto theme» թերթը :

Ըստ թերթի՝ դեկտեմբերի 8-ի այցը կարճատև է լինելու, նույն օրը վարչապետը կվերադառնա Հունաստան։

Պաշտոնապես Միցոտակիսի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկությունը նրա մամուլի ծառայությունը չի տարածել։

Օգոստոսին Հունաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ՝ կապված Հունաստանի աղետալի հրդեհների հետ։ Այնուհետ Ռուսաստանը տրամադրել է Be-200ES երկկենցաղային ինքնաթիռը՝ հրդեհները մարելու համար։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունաստանի կառավարության շտապ կոչի կապակցությամբ, կարգադրել է մեծացնել հանրապետության կենտրոնական շրջաններում անտառային հրդեհների դեմ պայքարող ռուսական խումբը։ Հրդեհները մարելու համար Հունաստան է ուղարկվել ևս երկու Իլ-76 հրշեջ և երկու Մի-8 ուղղաթիռ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում