Իրադրությունը սահմանին առավոտյան շարունակում է ծայրահեղ լարված մնալ. Կարեն Ասլանյան

Իրադրությունը սահմանին առավոտյան շարունակում է ծայրահեղ լարված մնալ. Կարեն Ասլանյան

Իրադրությունը սահմանին առավոտյան շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ (տվյալները ճշտվում են):
Որոշ ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է դիրքային առաջխաղացման գործողություններ, կիրառում է հրետանի, ականանետեր, անօդաչու թռչող սարքեր:
Իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմում է Ռուսաստանին՝ փոխօգնության պայմանագիրը կյանքի կոչելու նպատակով, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Ասլանյանը։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում