Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել

Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով ՀՀ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել։ 

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: 

Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել»-, նշում են նախարարությունից։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում