Հայաստանը կռվում է ոչ միայն Ադրբեջանի նաև համաշխարհային ահաբեկչության դեմ․ Վալերի Տոլստով
Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա, և դա կմտնի հերոսության համաշխարհային պատմության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս կոմպազիտոր, ֆլեյտահար Վալերի Տոլստովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից Արցախում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին և այս օրերին շարունակվող մարտերին:
«Եվ ինչ, մինչ աշխարհը ժամանակ է ձգում, փոքրիկ Հայաստանն արդեն կռվում է ոչ միայն Ադրբեջանի, ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայի, այլ նաև համաշխարհային ահաբեկչության դեմ: Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա, և դա կմտնի հերոսության համաշխարհային պատմության մեջ:
Իսկ այն ուղղափառները, որոնք կանգնեցին «ԻՊ»-ի կողքին, կմտնեն ամոթի պատմության մեջ:
Բոլոր ռուսներին հաճելի հանգիստ եմ մաղթում իրենց էքզիստենցիալ թշնամու՝ Թուրքիայի առողջարաններում, իսկ բոլոր հայերին մաղթում եմ հաճախ ժպտալ, չէ որ ոչ բոլոր ժողովուրդներին է պատիվ լինում դառնալ քաղաքակրթության համաշխարհային ճակատ»,- գրել է երաժիշտը:
Կարծիքներ